Իրանից Հայաստան երկրորդ գազատարի շինարարության գաղափարն իրատեսական է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանում ընթացող հայ-իրանական գործնական համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգում է, որոնց ակտիվորեն մասնակցում է ռուսական «Գազպրոմը»։ «Հավատում եմ, որ արդեն հաջորդ տարի երկրորդ գազատարը շատ արագ կնյութականանա»,- ասաց Ղազարյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները նման մտադրությունների վերաբերյալ դեռեւս հայտարարություններ չեն արել։ Նաեւ այն պատճառով, որ գործող գազատարը շահագործվել է ոչ ամբողջական․ 2,2 մլրդ խորանարդ մետր թողունակության պայմաններում օգտագործվում է միայն 365-370 մլն-ը (Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար)։ Հայաստանում ծրագրվել է 234 մՎտ հզորությամբ երկու նոր ջերմակայանների կառուցում։ Սակայն նույնիսկ դա հաշվի առնելով՝ հեռանկարում ազատ է մնում 1 մլրդ խորանարդ մետր հզորություն։





























