Դեռեւս չկա ճշգրիտ տեղեկատվություն Վաստանում 20 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ Reuters-ը` հղում անելով իրա ղբյուրներին, հայտնել էր, որ Վրաստանում իրավապահները ձերբակալել են 20 մարդու` Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով: Բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են: Նրանց մեղադրում են լրտեսական ցանց ստեղծելու եւ Ռուսաստանին պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հաղորդելու մեջ: Միաժամանակ, Թբիլիսիում ո՜չ հաստատում, ո՜չ էլ հերքում են այս լուրը: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ մտադիր չէ մեկնաբանել այս տեղեկությունը:




























