Հայաստանը կարող է Իրանին հետաքրքրել շոկոլալդով եւ անալկոհոլ գարեջրով։ Այս մասին դեկտեմբերի 21-ին՝ Երեւանում հայ–իրանական գործնական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։

Նրա խոսքով՝ համագործակցության համար հետաքրքիր ոլորտներ կարելի է համարել դեղագործությունը, որը զարգացած է եւ՛ Հայաստանում, ե՛ւ Իրանում։ Այստեղ կա  ԵՏՄ շուկաներ համատեղ արտադրության եւ արտահանման պոտենցիալ՝ հաշվի առնելով, որ 2017-ի հունվարից ԵՏՄ–ում կգործի դեղերի միասնական շուկա։ Նման հեռանկարներ կան նաեւ կենցաղային քիմիայի ոլորտում, օրինակ՝ մաքրող–լվացող հեղուկների արտադրության ոլորտում։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 220 մլն դոլար, որոնցից 70-80 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանից ապրանքներին եւ ծառայություններին, իսկ մնացածը՝ Իրանից։ «Կողմերը հույս ունեն, որ առաջիկա 2 տարում ընդհանուր շրջանառությունը կկրկնապատկվի»,– հավելել է Ազիզյանը։