Ռուսական Prisma ֆոտոխմբագրիչը գործարկել է սոց.ցանցին հատուկ ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս օգտատերերին տեսնել իրենց շրջակայքում գտնվող մարդկանց կողմից հրապարակված նկարները, գրում է vc.ru-ն:

Դեկտեմբերի 20-ի թարմացումից հետո ծառայության բոլոր օգտատերերը ստացել են լրահոսին հասանելիություն, որտեղ հրապարակվում են տվյալ օգտատիրոջ շրջակայքում գտնվող մարդկանց հրածարակած նկարները: Նկարի հավաքած լայքերով որոշվում է նկարի լուսաբանման մասշտաբները:

Prisma-ի ներկայացուցչի խոսքով՝ նոր սոցիալական ֆունկցիաները փորձարկվել են մի քանի երկրներում, մոտ 15 հազար մարդու կողմից եւ ստացել լավագույն արձագանքները: Նկարը հրապարակելու համար անհրաժեշտ է անպայման գրանցվել ծառայությունում:

Բացի սովորական լրահոսից օգտատերերին ավելի ուշ հասանելի կլինի նաեւ ինտերակտիվ քարտեզ,որի միջոցով հնարավոր կլինի դիտել աշխարհի ցանկացած կետի շրջակայքում հրապարակվող նկարները:

Այս ֆունկցիան առաջին հերթին հասանելի կլինի iOS տարբերակով: Նաեւ, ծառայությունը ստեղծողները կրկնակի մեծացրել են հրապարակվող նկարների լուծողունակությունը:

Առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է գործարկել նեյրոնային ցանցերի հիմնա վրա վիդեոմշակման հնարավորություն: