Twitter-ի խնդիրները շարունակվում են. ընկերության եւս երկու տնօրեն հայտարարել է սոցցանցից հեռանալու մասին: Այս մասին գրում է Business Insider-ը:
Երեքշաբթի օրը ընկերությունը լքելու մասին հայտարարել են տեխնոլոգիական մասով տնօրեն Ադամ Մեսինջերը եւ պրոդուկտների փոխտնօրեն Ջոշ Մքֆարլենդը:
Մեսինջերը Twitter-ում տեխնոլոգիական մասի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2013-ից, իսկ ընկերություն տեղափոխվել էր Oracle-ից 2011 թվականին: ՄքՖարլենդը Twitter-ի թիմին միացել էր 2015-ին, այն բանից հետո, երբ սոցցանցը 532մլն ԱՄՆ դոլարով գնել էր նրա TellApart ստարտափը:
Շատ ժամանակ չէր անցել Twitter-ի գլխավոր օպերացիոն մենեջեր Ադամ Բեյնի՝ նոյեմբերին ընկերությունը լքելուց, եւ ահա Twitter-ի եւս երկու ղեկավար պաշտոն թափուր մնացին: Դեկտեմբերի սկզբին սոցցանցի վաճառքի մասով փոխտնօրեն Ռիչարդ Ալֆոնսին նույնպես հեռացել էր՝ միանալով Stripe-ի թիմին:





























