Ամերիկյան White Ops կիբեռանվտանգությամբ զբաղվող ընկերության մասնագետներին հաջողվել է բացահայտել ռուսական Methbot հեք խմբի կեղծարարությունների սխեման, գրում է vc.ru-ն: Հեք խումբը օրական 3-5 մլն ԱՄՆ դոլար է աշխատում գովազդի վաճառքի միջոցով:

Կիբեռհանցագործները ստեղծել են մոտ  250  կայք՝ դրանց վրա գովազդի տեղադրման համար, ընդ որում, դրանցից  մոտ վեց հազարը հայտնի կայքերի՝ CNN, The New York Times, BuzzFeed, Mashable, Facebook, Yahoo-ի անալոգներն են: Հաքերները այդ կեղծ կայքերի վրա գովազդը վաճառել են օրիգինալ կայքերի վրա գովազդ տեղադրելու գներով:

Methbot-ի ցանցն իր մեջ ներառել է մի քանի միլիոն բոտ, որոնք օգտագործել են ամերիկյան ավելի քան 500 IP- հասցե: Բոտերից շատերն ունեն շարքային օգտատիրոջ պահվածք. կարող են տեղաշարժել կուրսորը, պահել ինտերնետ-էջերի դիտումների պատմությունը: Մի մասը նույնիսկ ստեղծել են սոց.ցանցերի իրենց էջերից հղման վրա գնալու պատրանք: Հեք խմբի բոտերը օրական 200-300 մլն վիդեոհոլովակ են կարողացել դիտել:

Կեղծարարների հետքը տանում է Ռուսաստան, իսկ գլխավոր նպատակը՝ գումար վաստակելն է:

Գովազդատուների Առեւտրային միությունը 2015 թվականին կանխատեսել էր, որ 2016 թվականին թվային գովազդի ոլորտում կեղծարարության արդյունքում 7,2 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս կպատճառվի: