Microsoft-ը եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կնքել են 927մլն ԱՄՆ դոլարի գործարք. կոռպոռացիան իրականացնելու է վերջինիս տեխնիկական աջակցությունը եւ խորհրդատվություն է տրամադրելու, գրում է Business Insider-ը: 

Կնքելով վերջին 10 տարվա իր ամենախոշոր գործարքը՝ Microsoft-ը առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է ԱՄՆ պաշտպանության նախարարության չորս միլիոն աշխատակիցներին Windows 10 օպերացիոն համակարգ տրամադրի:

2013 թվականին Microsoft-ն ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կնքել էին նմանատիպ պայմանագիր Windows 8-ի համար, սակայն գործարքը վերաբերվում էր պաշտպանության նախարարության ընդամենը 350,000 աշխատակիցներին: