Ես անձամբ հսկողության տակ եմ պահելու խոշոր իրանական ներդրումները։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Երեւանում հայ–իրանական բիզնես ֆորումի այցելության ժամանակ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպմանը ինքը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին խնդրել է ակտիվացնել Իրանի ձեռներեցների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ «Իմ կողմից ես խոստացել եմ նույն լույսի ներքո հայ գործարարներին ներկայացնել Իրանը»,– ասել է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է իրանական ներդրումներին, ապա Հայաստանը սպասում է դրանց, իսկ նախագահը անձնական հսկողության տակ է պահելու յուրաքանչյուր խոշոր նախագիծ։ Նպատակը պարզ է. տնտեսական ներուժը հասցնել շատ զարգացած քաղաքական հարաբերությունների մակարդակին։ «Մենք օգտագործում ենք միայն առեւտրա–տնտեսական ոլորտում մեր ներուժի շատ փոքր մասը։ Կա էներգետիկայի ոլորտում համագործակցության ;աբ փորձ, սակայն այն պետք է տարածել նաեւ այլ ոլորտների վրա»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանը ներդրումների համար շահավետ ուղղություն է, քանի որ չնայած արտաքին ցնցումներին՝ կարողացել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ, ասել է նախագահը։ Մշակվում է նոր ներդրումային օրենսդրություն, որը կօգնի  լուծել հնարավոր իրավական վեճերը։

Հայաստանը լավ պայմաններ է առաջարկում նաեւ խոշոր արտաքին շուկաներ դուր գալու համար։ Մեր երկիրը ԵՏՄ անդամ է, իսկ նշանակում է, որ այստեղ արտադրված ապրանքները կարող են ազատ շրջանառվել ԵՏՄ 180–միլիոնանոց շուկայում։ Դրա հետ մեկտեղ Հայաստանն օգտվում է ԵՄ GSP+ արտոնյալ ռեժիմից։ ԱՄՆ–ի, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Ճապոնիայի հետ գործում է GSP ռեժիմը։ «Հայաստանը լավ հնարավորություններ է առաջարկում նաեւ Իրանից Սեւ ծով եւ հետո Եվրոպա բեռների տարանցման համար։ «Հյուսիս–Հարավ» երթուղին, որի երկայնքով կառուցվում է բետոնե մայրուղին, ավելի արդյունավետ է, եթե փոխգործակցություն ստեղծվի Արաքս գետի ափին ազատ տնտեսական գոտիների միջեւ՝ իրանական «Արազի» (գործող) եւ հայկական «Մեղրիի» (պլանավորված)։ Վերջապես շատ բան է խոստանում նաեւ նորարարական ոլորտում համագործակցությունը։ Չնայած արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապերին՝ Իրանը մեծ հաջողությունների է հասել նանոտեխնոոլգիաների եւ այլ նորարարական ոլորտներում։ Այստեղ մենք կարող ենք միավորել ջանքերը եւ մտավոր ներուժը ու  հասնել նկատելի արդյունքների»,– ամփոփեց Սերժ Սարգսյանը։