Իրանի ու Հայաստանի բանակցությունների օրակարգում է իրանական գազի արտահանման աճը։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Երեւանում հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել էր հայ- իրանական բիզնես ֆորում։
Նրա խոսքով, գազը կարող է աշխուժացնել երկրի արդյունաբերությունը, առանց շրջակա միջավայրն աղտոտելու, ինչը շատ կարեւոր է։ «Ընդհանուր առմամբ կառավարությունները պետք է ապահովեն լավագույն պայմաններ երկու երկրների գործարարների համար։ Հնարավոր խոչընդոտները պետք է վերացնել։ Դրա համար թե հայաստանյան, թե իրանյան ղեկավարությունները, ակնհայտորեն, ուժեղ կամք ունեն»,- շեշտել է Ռոհանին։




























