Twitter-ի չինական անալոգում՝ Weibo միկրոբլոգների սերվիսում հայտնվել են iPhone սմարթֆոնների հաջորդ սերնդի մոդիֆիկացիայի մանրամասները, հայտնում է AppleInsider–ը։

Apple -ը 2017-ին ծրագրում է սմարթֆոնի երեք տարբերակ թողարկել՝ iPhone 8, iPhone 8 Plus ու Ferrari մոդելը։ Վերջինը, ըստ արտահոսած տեղեկությունների, կունենա AMOLED դիսփլեյ, որը կզբաղեցնի սարքի գրեթե ամբողջ մակերեսը։ Սմարթֆոնը կունենա նաեւ «անտեսանելի» Home կոճակ։

Բացի դրանից ակնկալվում է, որ Ferrari–ն կդառնա Apple–ի առաջին սմարթֆոնը, որը անլար լիցքավորման հնարավորություն կունենա։