Սանկտ-Պետերբուրգում դպրոցներից մեկում տղամարդը երեխաների աչքի առաջ ծեծել է տարրական դասարանների ուսուցչուհի Օլգա Խարիտոնովային:
Դեպքը տեղի է ունեցել թիվ 339 դպրոցում շաբաթվա սկզբին: Դպրոց է եկել մի տղամարդ, ով ներկայացել է որպես աշակերտուհիներից մեկի հայր եւ հենց երեխաների աչքի առաջ սկսել է ծեծել ուսուցչուհուն: Ծեծված կնոջը հիվանդանոց են տեղափոխել «շտապօգնության» մեքենայով, հաղորդում է Vesti.ru-ն:
Արդյունքում նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել, բայց տնօրենը համոզել է ուսուցչուհուն ձեռնպահ մնալ նման արմատական որոշումից: Բռնություն կիրառողի` նախկին ոստիկան Անդրեյ Պետրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա ստորագրությամբ բաց է թողնվել:




























