Ամերիկյան Ինդիանա նահանգում 20-ամյա ուսանողը Twitter-ի իր միգրոբլոգում իր հնարավոր մահվան մասին բարձրաձայնելուց մի քանի վայրկյան անց իսկապես մահացել է: Դասերի սկսվելուց անմիջապես առաջ նա ինտերնետում թողել է հետեւյալ հաղորդագրությունը. «Զվարճալի կլինի աշխատել 60 մղոն/ժամ արագություն ունեցող քամու ներքո... թվում է, որ ես բավական ապրել եմ»: Դեքլան Սալիվանը ֆուտբոլային մարզման տեսանկարահանում էր իրականացնում բարձր աշտարակից, սակայն ուժեղ քամուց աշտարակն ընկել է, գրում է newsru.com-ը:

Աշտարակը համալսարանի ֆուտբոլային դաշտի մոտ կանգնած է եղել տասնյակ տարիներ եւ այդ ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Վերջին ժամանակներս ուսումնական հաստատության ղեկավարությունը ցանկանում էր այն փոխարինել ավելի ամուր աշտարակով, սակայն չի հասցրել խուսափել ողբերգությունից: