Ճապոնացի մասնագետները կքննարկեն առաջին ազգային լուսնագնացը ստեղծելու նախագիծը։ Սարքը ծրագրվում է կիրառել Երկրի արբանյակի վրա օգտակար հանածոների որոնման նպատակով, հաղորդում է ТАСС–ը։

Նախագծի մշակման աշխատանքները ստանձնել է մասնավոր HAKUTO ընկերությունը, որը արդեն պայմանագիր է կնքել Ճապոնիայի Օդագնացության եւ տիեզերական ազգային գործակալության (JAXA) հետ։ Համաձայն փաստաթղթի, կողմերը համատեղ կդիտարկեն լուսնագնացի ստեղծման հեռանկարները։ Ճապոնական HAKUTO ընկերությունը մտադիր է արդեն 2017 թվականին ստեղծել եւ Լուսին արձակել ինքնագնաց սարքը։ Այն կոչված է առաջնային տեղեկություններ հավաքել Երկրի բնական արբանյակի վրա առկա բնական հանածոների եւ դրանց արդյունահանմա հնարավոր ուղիների մասին։