Եվրոպայից Իրան բեռների տեղափոխումը Հայաստանի երկաթուղով կարող ենք  եւ առանց ուշացումների։ Այս մասին Երեւանում կայացած հայ–իրանական գործարար համաժողովի ընթացքում NEWS.am–ի հետ զրույցում նշեց  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերին փորձարկվել է Եվրոպայից բեռների փոխադրումը Սեւ ծովով վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետեւ Հայաստանի տարածքով դեպի Իրան։ Ճանապարհը տեւել է 4 օր։ Այդ թվում, Փոթիից երկաթուղով մինչեւ Երասխ՝ օրուկես, այնտեղից բեռնատարներով Հայաստանի հարավ եւ դեպի Իրան, մինչեւ Թեհրան՝ եւս 2,5 օր։ Կոնտեյներները երկաթուղուց բառնատարներ տեղափոխելու ընթացքում  ձգձգումներ գրեթե չեն եղել՝ փորձնական տեղափոխման ժամանակ դրա վրա ծախսվել է ընդամենը 3 ժամ, ներառյալ՝ մաքսային ձեւակերպումները։ 

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Երթուղին բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով ՀԿԵ–ն 2016 թվականի ամռանը Վրաստանի երկաթուղու հետ նման տարանցիկ երթուղի իրականացնողների համար զեղչեր տրամադրելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերել։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ ՌԵՈՒ ԲԲԸ-ի դուստր ընկերությունը, 2008 թ. փետրվարից սկսած ստանձնել է հայկական երկաթուղիների կոնցեսիոնային կառավարումը ՝ 30 տարվա ժամկետով ու 10 տարի երկարաձգելու իրավունքով: