Քաղցկեղի բուժման համար նոր սարքավորումները Հայաստան կհասնեն 3 ամսից։ Այս մասին Երեւանում հայ- իրանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողներին հայտնել է իրանական Varan Parto Darman բժշկական ընկերության կառավարիչ Մոհամեդ Խոջանփանախը։
Հայաստանի քաղցկեղի բուժման սարքավորումները հնացել են ու արդիականացման կարիք ունեն, հավելեց նա։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Դրա համար էլ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին առաջարկել են նոր սարքավորումներ ու բժիշկների վերապատրաստում։
«Մենք արդեն պատվիրել ենք անհրաժեշտ սարքերը։ 3 ամսից դրանք Հայաստանում կլինեն»,- հայտնեց Խոջաթփանախը։
Իրանական Varan Parto Darman-ը ներկայացնում է ամերիկյան Varian Medical Systems ընկերությունը, որը ճառագայթային ու պրոտոնային թերապիայի, ռադիովիրաբուժության ու բրախիթերապիայի սարքավորումների աշխարհի խոշորագույն արտադրողներից է։






























