NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի փորձագետները նկարագրել են սցենարը, որի համաձայն, իրենց կարծիքով, Արեգակնային համակարգը, մասնավորապես՝ Լուսինը, կարող է յուրացվել ռոբոտների կողմից: Այս մասին գրում է Lenta-ն:
Գիտնականների մոդելավորումը ցույց է տվել, որ ռոբոտների հաջողակ ինքնավար գաղութի ստեղծման համար բավարար է 20 տարվա ընթացքում Լուսին հասցնել նվազագույնը 12 տոննա օգտակար բեռ: Այն Երկրից կառավարվող ռոբոտների գաղութ պետք է լինի: Լուսնի եւ աստերոիդների ռեսուրսները թույլ կտան հետագայում անցնել ինքնուրույն գոյության:
Մասնագետների կանխատեսմամբ՝ մի քանի տասնամյակ անց Լուսնի վրա արդյունաբերական արտադրության ծավալը, առանց լրացուցիչ ներդրումների ներգրավման, միլիոնավոր անգամներ կգերազանցի ԱՄՆ-ի արդյունաբերական ներուժը:





























