ՈւԵՖԱ-ն ավարտել է լսումները` կապված Եվրոպայի առաջնության Իտալիա - Սերբիա դադարեցված հանդիպման հետ: Հոկտեմբերի 12-ին Ջենովայում սերբ ֆանատների անկարգությունների հետեւանքով խաղը դադարեցվել էր 7-րդ րոպեին:

ՈւԵՖԱ-ն որոշել է Սերբիայի հավաքականին գրանցել տեխնիկական պարտություն` 0:3 հաշվով:  Սերբերը ընտրական մեկ հանդիպում կանցկացնեն առանց ֆուտբոլասերների: Իտալիայի հավաքականը պատժվել է ստադինոի պայմանական որակազրկմամբ` մեկ խաղով:

Բացի այդ, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով, Սերբիայինը` 120 հազարով: