Uber ծառայությունը երթեւեկման ընթացքում հասանելի է դարձրել Snapchat-ի մեսինջերի հատուկ ֆիլտրեր: Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից:
Ֆիլտրերը հայտնվում են Uber-ի հավելվածում երթուղու որոշման ժամանակ:
Uber-ը նաեւ գործարկել է դեպի կոնկրետ մարդու գտնվելու վայր երթուղու որոշման ֆունկցիան. ծառայությունից օգտվողը պետք է սինխրոնիզացնի հեռախոսում կոնտակտները հավելվածի հետ եւ «Ուր» դաշտում ներմուծի այն մարդու անունը, ում մոտ ցանկանում է գնալ: Uber-ը հարցում կուղարկի այդ մարդուն՝ խնդրելով նշել իր գտնվելու վայրը: Եթե օգտատերը ընդունի այդ հարցումը եւ նշի իր գտնվելու վայրը, ապա ծառայությունը կորոշի երթուղին՝ նշելով վերջնական կետ հասնելու ժամանակը:
Ֆունկցիայի աշխատանքի համար երկու օգտատերերն էլ պետք է ունենան Uber հավելվածը:
2016 թվականի նոյեմբերին Uber-ը վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ փոխել էր հավելվածի դիզայնը՝ ներկայացնելով նոր ֆունկցիաներ:











