Metacritic օգտատերերի եւ լրագրողների արձագանքների հարթակը, ի մի բերելով խաղային տարին, հրապարակել է 2016 թվականի լավագույն խաղերի ցուցակը: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Լավագույն խաղ է ճանաչվել PlayStation 4-ի համար թողարկված Uncharted 4: A Thief's End խաղը՝ 100 միավորից հավաքելով 93:
Արկածային էքշնին հաջորդում են Limbo ստուդիայի Inside պլատֆորմերը եւ Out of the Park Baseball 17 բեյսբոլային մենեջերի սիմուլյատորը եւ «Ведьмак 3 — Кровь и вино» խաղերը՝ հավասար 92 միավորով:
Վարկանշային տասնյակում են հայտնվել նաեւ Overwatch, Forza Horizon 3, Tephen's Sausage Roll, NBA 2K17 и Kentucky Route Zero — Act IV խաղերը:
Հարթակի ադմինիստրատորները նշել են նաեւ, որ այս տարվա խաղերն որակային առաջընթաց ունեն. 2016 թվականին 90-ից ցածր միավորով ավելի քիչ խաղ է թողարկվել, քան անցած տարի, ընդ որում, ամենաբարձր միավորները ստացել են համակարգչային խաղերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Metacritic-ը հրապարակել էր նաեւ տարվա վատագույն խաղերի ցուցակը:





























