ԱՄՆ իշխանությունները ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը ներառել են ընկերությունների ցուցակում, որոնք հեղինակային իրավունքների լրջագույն խախտումներ եւ ապրանքանշանների անիրավաչափ օգտագործում են թույլ տալիս, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ առեւտրային ներկայացուցչությունը նշել է, որ այդ գործունեությունը վնաս է հասցնում ԱՄՆ տնտեսությանը՝ սասանելով ամերիկյան ընկերությունների նորարարական գործունեությունը եւ ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության իրավունքները։
Առեւտրային ներկայացուցչի վարչության զեկույցում ասվում է, որ ռուսական սոցիալական ցանցը նպաստում է հեղինակային իրավունքը ոտնահարող ֆայլերի տարածմանը։ Զեկույցում նաեւ նշվում է, որ կինոյի, գրքերի եւ երաժշտության արտադրությունը առաջարկել է Rapidgator կայքը ներառել այս տարվա իրավախախտների ցուցակում։





























