ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից անդամների կոնֆերանսը կայացել է Ճապոնիայի Նագոե քաղաքում, որի ժամանակ նրանք հավանություն են տվել կենսաբազմազանության պահպանման ռազմավարական նոր պլանին` «Նպատակներ-2020» անվանումով: Այն ներառում է գենետիկ ռեսուրսների օգտագործման ծրագիրը, կոնֆենցիայի ֆինանսական պլանը եւ մի շարք այլ փաստաթղթեր:
Այսպիսով, կոնֆերանսը հասել է իր նպատակին, թեեւ սկզբում սպառնալիք կար, որ մասնակից երկրների միջեւ հակասությունները թույլ չեն տա ընդհանուր հայտարարի գալ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 1993-ին:



























