Օգտատերերը սկսել են համացանցում իրենց դժգոհությունը հայտնել iPhone 7 Plus բջջային հեռախոսի տեսախցիկի վերաբերյալ, գրում է Reddit-ը։

Հայտնում են, որ երբեմն «տեսախցիկը չի բացվում», միայն սեւ էկրան է ցույց տալիս։ Բացի դրանից որոշ լուսանկարներ կանաչավուն կամ մանուշակագույն երանգ ունեն։ Որոշ օգտատերեր էլ նկատել են, որ «Տեսախցիկը» միացնելիս՝ հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ համակարգը չափից շատ է տաքացել, նույնիսկ երբ գաջետը ամենեւին էլ շիկացած վիճակում չէ, այլ թեթեւ տաք է։