Գիտնականները, որոնք Արեւային համակարգի մոլորակներն են հետազոտում պարզելու համար բնակության համար դրանց պիտալիությունը, հանգել են այն եզրակացության, որ նախկինում էլ են մեր համակարգում առաջացել կյանքի ստեղծման համար բարենպաստ պայմաններ, հայտնում է Informing.–ը։

Հետազոտողների կարծիքով, նման պայմաններ եղել են Վեներայում։ Մասնավորապես երեք միլիարդ տարի առաջ Արեւային համակարգի երկրորդ մոլորակում գերազանցաբար մեղմ կլիմա է եղել։

Կան ենթադրություններ, որ Վեներայի վրա օվկիանոսները հասնում էին երկու կիլոմետր խորության, իսկ ջրի պաշարների առկայությունն ու կլիման կարող էին բարենպաստ պայմաններ ստեղծել օրգանական կյանքի առաջացման համար։

Գիտնականների խոսքով, Վեներայի տարբերությունը Երկրից մթնոլորտի տարբեր խտություններն են։ Վեներայի մթնոլորտում կա մեծ քանակության ածխաթթու գազ, որը խոչընդոտում է արեւային լույսի արտացոլմանը ու ստեղծում ջերմոցային էֆեկտ։ Հենց դա է խոչընդոտ դարձել այդ մոլորակի վրա կյանքի զարգացման համար։

Գիտնականները վստահ են, որ կյանքն առաջին անգամ ստեղծվել է ոչ թե Երկրի, այլ մեկ այլ մոլորակի՝ մասնավորապես Վեներայի վրա։