Իրանական Sunir ընկերությունն ուզում է Իրան- Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծերի շինարարությունն ավարտել 2017-ի սեպտեմբերին։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է Հայաստանում իրանական ընկերության տնօրեն Համիդ Ռեզա Կատուզիանը Երեւանում հայ-իրանական բիզնես ֆորումի ժամանակ։

Շինարարությունը իրականացվում է գծի ամբողջ երթուղով, միանգամից 6 հատվածներում՝ Մեղրիից մինչեւ Հրազդան։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Կան խնդիրներ դեպի շինարարության երթուղին տանող մուտքի ճանապարհների բացման հարցում, բայց այդ խնդիրը հաղթահարվում է, ու մենք առաջ ենք գնում»,- հայտնել է Կատուզիանը։

Արդեն մոնտաժված է 6 հենասյուն, եւս 40-ի համար բետոնված են հիմքերը, իսկ եւս 70-ի համար էլ փոսեր են փորել։

Հիմա իրանցի շինարարները սպասում են Իրանից մատակարարվող սարքավորումներին՝ Նորավան ենթակայանի համար։ «Աշխատանքների ավարտման ժամկետները կախված կլինեն անհրաժեշտ սարքավարումների մատակարարումից»,- հավելել է իրանական ընկերության տնօրենը։