Իրանի ղեկավարությունը հաստատել է, որ Airbus Group SE –ի հետ բազմամիլիարդանոց համաձայնագիր է կնքել  100 օդանավ ձեռքբերելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal–ը։

Հայտնում են, որ խոսքը 46 հատ А320 , 38 հատ  А330 ու 16 А350 օդանավերի մասին է։ Բոլոր այդ օդանավ երը ձեռք է բերել Iran Air գլխավոր պետական ավիաընկերության ղեկավարությունը։

Պայմանագրի ընդհանուր արժեքը, որը ներառում է նաեւ օդաչուների նախապատրաստումը, կազմել է 18 մլրդ դոլար։