YouTube-ի գլխավոր տնօրեն Չադ Հերլին հրաժարական է տվել է: Նա հայտնել, որ կշարունակի աշխատել YouTube-ում որպես արտահաստիքային խորհրդատու: Չադի պաշտոնը կզբաղեցնի  Սալար Կամանգարը, ով կայքի թիմում է հենց ամենասկզբից, իսկ վերջին երկու տարվա ընթացքում հետեւում էր կայքի օպերացիոն գործողություններին:

2006 թվականի հոկտեմբերին վիդեոհոսթինգի հեղինակները Չադ Հերլին եւ Սթիվ Չենը վաճառեցին YouTube-ը Google որոնողական համակարգին  1,65 մլրդ դոլարով: Յուրաքանչյուր օր YouTube-ում օգտագործողները դիտում են ավելի քան 2մլրդ տեսահոլովակ: