Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շատ կարեւոր են հասցեական հայտարարությունները։ Այս մասին դեկտեմբերի 23–ին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ շանտաժի քաղաքականություն։ «Ամեն օր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, դիվերսիաներ ձեռնարկում, կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Դա հնարավորություն չի տալիս առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ»,– ընդգծեց Զաքարյանը։





























