Հայաստանի ոստիկանությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները երեկ երեկոյան տեղեկացրել են, որ երեկոյան ժամը 19-ի սահմաններում Աբովյան քաղաքում 5 տարեկան երկու երեխա է մահացել։ Ըստ նախնական տեղեկության, երեխաները թունավոր սունկ են կերել։ Սակայն հետաքրքիր է, որ նրանք միմյանց հետ որեւէ կապ չունեն։ Երկու տարբեր ընտանիքներում մահացած երեխաների գործի շրջանակներում ոստիկանությունը երեկ երեկոյան հնարավորինս հավաքել էր Աբովյանում վաճառվող սնկերը՝ պարգելու թունավորման պատճառ հանղիսացող սնկերի տեսակները։ Թեեւ չի բացառվում, որ երեխաները այլ տեղից գնված սունկ են կերել:

Հասանելի է
русский


























