Ղարաբաղի հարցում Իրանը կողմ է միայն խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը.

«Ղարաբաղի հարցում Իրանը միշտ կմնա նույն տեսակետին՝  հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Իրանը չի ցանկանում խնդիրներ ունենալ իր հարեւանների հետ: Ադրբեջանը միշտ էլ ցանկացել է իրանական կողմին ներգրավվել պատերազմում, սակայն Իրանը միշտ չեզոքություն է պահպանել: Իրանի շահերից է բխում Ղարաբաղի տարածքային ամբողջականության պահպանումը,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ  Իրանի ոչ մի նախագահ, այդ թվում՝  Ռոհանին, չի այցելել Ծիծեռնակաբերդ, փորձագետը պատասխանեց. «Իրանը այս հարցում զգուշավոր է: Եվ Թուրքիայում, եւ Ադրբեջանում դրա արդյունքում մեծ աղմուկ կբարձրանա: Պակիստանը, Բանգլադեշը, Սաուդյան Արաբիան եւս ազատագրված տարածքները համարում են իսլամական: Այս երկրները նույնիսկ կարող են Իրանի վրա ճնշում գործադրել»,-ասաց նա: