Google-ը 2017 թվականին կթողարկի Android Wear 2.0 օպերացիոն համակարգով սմարթ ժամացույցներ: Այս մասին ընկերության պրոդուկտների մենեջեր Ջեֆ Չանգն ասել է The Verge-ի հետ հարցազրույցի ընթացքում:
Նոր ժամացույցները չեն օգտագործի Google-ի Pixel բրենդը: Չանգը չի նշել, թե ում հետ է համագործակցելու կոռպորացիան, սակայն ասել է, որ նախկինում արդեն աշխատել են այդ արտադրողի հետ «խելացի ժամացույցների» վրա:
Չնայած սմարթ- ժամացույցների շուկայի խնդիրներին՝ Ջեֆ Չանգը նշել է, որ Google-ը լավատեսորեն է տրամադրված եւ հեռանկարներ է տեսնում այդտեղ:
Նոր սարքերի թողարկումից հետո, շուկայում գոյություն ունեցող Android հիմքով սմարթ-ժամացույցները կթարմացվեն օպերացիոն համակարգի երկրորդ տարբերակով:
Android Wear 2.0-ու կաշխատեն հավելվածներ, որոնց աշխատանքի համար պետք չէ համակարգչի հետ միացում, կլինի Android Pay-ի աջակցում եւ ձայնային Google Assistant օգնական:
«Խելացի ժամացույցների» գլոբալ շուկան 2016 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով կրճատվել է 51,6%-ով: Մասնավորապես, Apple-ի բաժինը նրանում 70,2%-ից նվազել է մինչեւ 41,3%: Motorola-ն, որի ժամացույցները առաջինն էին Android Wear ՕՀ-ով, 2016 թվականի վերջին հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է սմարթ-ժամացույցների արտադրությունը՝ շուկայում հետաքրքրության անկման պատճառով:





























