Ամերիկայն Մեն նահանգում հսկա շնաձուկը հարձակվել է ակվալանգիստի վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Associated Press-ին, 30-ամյա Սքոթ ՄաքՆիկոլը տեսախցիկով լողում եւ նկարահանումներ էր կատարում ափից ոչ հեռու: Նա վախեցել է եւ բղավել ջրի տակ, երբ տեսել է իր առջեւ հայտնված շնաձկան սուր ատամներով հսկայական երախը: Սակայն Սքոթը իրեն չի կորցրել եւ տեսախցիկով հարվածել է շնաձկան դեմքին: Ընդ որում այդ պահին տեսակցիկը ձայնագրման ռեժիմում է եղել:
Հիմա ՄաքՆիկոլը հպարտությամբ իր ընկերներին ցուցադրում է գիշատիչի հետ իր կարճատեւ, բայց դաժան մենամարտի կադրերը: Հատկանշական է, որ նա ոչ մի քերծվածք չի ստացել:Ակվալանգիստի խոսքով, շնաձուկն ունեցել է ավելի քան 2,5 մետր երկարություն եւ 140 կգ քաշ:




























