«Բարվա» հայկական ընկերությունը մտադիր է Իրան արտահանել մթնոլորտի վրա ներգործության համար նախատեսված սարքեր։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է ընկերության ղեկավար Արամ Վարդանյանը։ Ընկերություը վաղուց է արտադրում հակակարկուտային կայաններ, որոնք կարկուտը անձրեւ են դարձնում (Հայաստանում առայժմ նման կայանների քանակը անհրաժեշտից քիչ է)։
Հիմա ընկերությունը մշակում է սարքեր, որոնք կխտացնեն մթնոլորտում ջրային գոլորշիները ու դրանք անձրեւի կվերածեն։
Ընկերությունն արդեն մոտ 50 հակակարկտային սարք է արտահանել Իրան՝ Արեւմտյան Ադրբեջան նահանգ։ Իսկ անձրեւային սարքավորումներով հետաքրքրվել են Իրանի մեկ այլ տեղանքից՝ Սիստան ու Բելուջիստան նահանգներից, որտեղ կլիման երաշտային է։
«Հիմա մենք լրամշակում ենք այդ տեխնոլոգիան, որպեսզի այն լավագույն տեքսով առաջարկենք մեր իրանցի գործընկերներին»,- հայտնել է Վարդանյանը։





























