Գիտնականները հասկացել են, թե ինչպես կարելի է Մարսի առաջին բնակիչներին պաշտպանել ճառագայթումից։ Առաջարկում են նրանց համար սառույցից տներ կառուցել, հայտնում է Informing–ը։
Հայտնի է դարձել, որ Մարսում փոշու հաստ շերտի տակ սառույցի հսկայական պաշարներ կան։ Հենց դրանք էլ կարող են շինանյութ դառնալ առաջին բնակիչների տների, նաեւ պահեստների, լաբորատորիաների, արտադրամասերի, արհեստանոցների, ջերմոցների համար։
Փորձագետների խոսքով դա ոչ միայն մարդկանց կպաշտպանի ճառագայթումից, այլեւ թույլ կտա կախված չլինել Երկրի պաշարներից։
Գիտնականները հույս ունեն, որ օդի ջերմաստիճանը նման սառցե կառույցներում 22 աստիճան տաքությունից քիչ չի լինի։ Իսկ ճնշումը՝ քառակուսի մետրի վրա 14․7 ֆունտ։





























