Հյուսիսամերիկյան զինվորականները ու Google կորպորացիան նորից ցուցադրում են Սանտա Կլաուսի սուրբծննդյան ճամփորդությունը, հայտնում է Gazeta–ն։
Ձմեռային հրաշագործի տեղաշարժին կարելի է հետեւել Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հ րամանատարության (NORAD) թեմատիկ կայքում։ Զինվորականների վարկածով Սանտան արդեն ճանապարհ է ընկել։ Օգտատերերը կկարողանան տեղեկություններ իմանալ ոչ միայն հրաշագործի գտնվելու վայրի, այլեւ իրենց համար պատրաստած նվերների քանակի մասին։
Բացի դրանից շուտով կգործարկվի Google–ի հատուկ ռադարը, իսկ մինչ այդ ինտերակտիվ կայքում հնարավոր է տեսնել Սանտա Կլաուսի բնակավայրը Հյուսիսային բեւեռում, խաղեր խաղալ, իմանալ տոնական ավանդույթների մասին։





























