Բրիտանացի գիտնականները հրապարակել են նոր հետազոտություն, որի ընթացքում նրանք փորձել են պարզել, թե կարող են արդյոք տղամարդիկ սեքսով զբաղվել ռոբոտի հետ, փոխանցում է Informing–ը։
Հետազոտությանը մասնակցել է մի քանի հազար տղամարդ։ Փորձի ընթացքում նրանք պետք է պատմեին իրենց ամենագաղտնի ինտիմ ցանկությունների մասին։
Բացի այդ, բոլոր մասնակիցներին ցուցադրել են տեսագրություն, որում կին ռոբոտ է եղել։ Այն դիտելուց հետո հարցվածների կեսից ավելին ել է, որ ռոբոտն իրենց դուր է եկել եւ գրգռող ազդեցություն է թողել, քանի որ ակնհայտ կանացի բնութագրեր է ունեցել։
Հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց 40 տոկոսը կուզենար սեքսով զբաղվել ռոբոտի հետ։





























