Ստամբուլում ուղեւորների խնդրանքով վայրեջք է կատարել Boeing 757 օդանավը, որի խոհանոցը պատվել է ծխով:
«Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող Ստամբուլ-Բաքու չվերթը կատարող օդանավը օդ բարձրանալուց 15 րոպե անց վերադարձել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան:
Boeing 757 օդանավի խոհանոցում ծուխ է հայտնվել, որից հետո օդանավի սրահում խուճապ է սկսվել: Օդաչուն ստիպված է եղել հետ վերադառնալ օդանավակայան, որտեղ սպասելիս են եղել հրշեջներն ու «շապօգնության» բրիգադները: Մասնագետներն օդանավը զննելուց հետո պարզել են, որ այն կարող է շարունակել թռիչքը, բայց ուղեւորները հրաժարվել են թռչել այդ օդանավով:
«Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա: Աշխարհի բոլոր ավիաընկերություններում էլ նման դեպքեր լինում են»,- ասել է «Ադրբեջանական ավիաուղիների» մամուլի քարտուղար Մագերամ Սաֆարլին:





























