Nintendo ընկերությունը կարող է սկսել տարեկան երեք բջջային խաղ թողարկել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge-ը:

Ընկերության նախագահ Տացումի Կիմիսիման հայտարարել է, որ քննարկում են 2017 թվականից սկսած տարեկան երկու-երեք թողարկելոը հնարավորությունը:

Հաջորդ տարվա համար արդեն ծրագրված է Animal Crossing-ի եւ Fire Emblem-ի թողարկումը, ինչպես նաեւ Super Mario Run-ի Android-տարբերակը (ներկայում այս խաղը հասանելի է iOS-ի համար):