Android հավելվածում սխալի հետեւանքով Twitter-ի տեսագովազդի արժեքը բարձրացվել է: Տուժած գովազդատուները, ըստ Business Insider-ի, Twitter-ից փոխհատուցում կստանան:

Planet-today-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Twitter-ի գովազդների ցուցադրության վիճակագրությունը սխալ է հաշվարկվել. ցուցանիշները շուրջ 35%-ով ավելի են եղել:

Հաշվի առնելով, որ դա երկար չի տեւել, ինչպես նաեւ գովազդատուների ոչ մեծ ակտիվությունը, սխալն ըստ էության չի հարվածել գովազդային բյուջեներին, սակայն Twitter-ում խնդրին մեծ լրջությամբ են մոտեցել:

«Ներկայում սխալն ուղղված է, այսինքն՝ մենք կարող ենք վստահորեն երաշխավորել տեսագովազդների ցուցադրության հաշվարկի հավաստիությունը: Սխալը զուտ տեխնիկական է, որն ամբողջությամբ շտկվել է»,- ասված ընկերության պաշտոնական բլոգում:

Գովազդատուներին վճարվելիք փոխհատուցման գումարի հստակ չափը չի նշվում: