Snapchat մեսենջերում հայտնվել է Santa's Helper խաղը, որը պետք է դեմքով խաղալ, հայտնում է TechCrunch–ը։
Գլխավոր հերոսը օգտատիրոջ դեմքով էլֆ է։ Պերսոնաժը պետք է հավաքի նվերներն ու խուսափի խոչընդոտներից։ Տեսախցիկը ֆիքսում է գլխի շարժումներն ու դրանք հաղորդում խաղին։
Ցանկացած պահի խաղի ընթացքում կարելի է լուսանկար կամ տեսագրություն անել՝ այն հրապարակելու ու ընկերներին մարտահրավեր նետելու համար։





























