Իրանի հետ տրանսպորտային նախագծերը լրջորեն ամրապնդում են Հայաստանի դերը։ Այդ նախագծերը երկիրը գրավիչ են դարձնում ներդրումների համար։

«Իրանի ու Հայաստանի էներգետիկ համագործակցության մասին վաղուց է հայտնի, այդ թեման լրջորեն զարգանում է, եւ ես կարծում եմ, որ մենք դեռ մեկ անգամ չէ, որ կլսենք այդ ոլորտում զարգացումների մասին։ Թեհրանի եւ Երեւանի փոխհարաբերությունների զարգացման նոր թեման տրանսպորտային նախագծերն են, մասնավորապես արդեն փորձարկված մուլտիմոդալ բեռնափոխադրումները, որոնք Հայաստանը տարանցիկ երկիր են դարձնում»,– ասել է ուկրաինացի տեսաբան Մարատ Հակոբյանը՝ մեկնաբանելով օրերս Իրանի նախագահի այցը Հայաստան, փոխանցում է UA-report.info–ն։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Փորձագետի կարծիքով տարանցիկ երկրի դերը Հայաստանին տնտեսական եւ քաղաքական դիվիդենտներ է բերում, քանի որ Երեւանը կարեւոր տարանցիկ օղակ է դառնում ինչպե Եվրոպայի, այնպես էլ Իրանի համար։ Դա փոքր հաղթանակ չէ, այլ իրական ձեռքբերում, քանի որ բեռնափոխադրումների համար առավել անվտանգ երկրի կարգավիճակը շատ բան արժի։ Աշխարհում իրավիճակը արագ փոխվում է, ձեւափոխվում են պետությունների դերերը, եւ Հայաստանը, համակարգելով Վրաստանի եւ Իրանի հետ ջանքերը, կամուրջ է դառնում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,– ասել է Հակոբյանը։