Թուրքիայում ամեն պահ կարող են թույլատրել արդեն 2,5 տարի օրենքով արգելափակված YouTube վիդեո-հոսթինգը։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում գտնվող International Licencing Service անունով ընկերությունը YouTube-ից հանել է սկանդալային տեսահոլովակները եւ Թուրքիայում այդ վիդեո-հոսթինգի արգելափակման համար այլեւս դրդապատճառ չկա։

Թուրքիայում արդեն պատրաստվում են դիմել դատարան՝ հանելու YouTube-ի արգելքը, ինչպես նաեւ մշակել նոր կարգ՝ «զգուշացրու եւ նոր արգելափակիր»:

Նշենք, որ 2008-ի մայիսի 5-ից Թուրքիայում արգելափակված է YouTube-ը՝  Աթաթուրքի մասին անպարկեշտ տեսահոլովակներ տեղադրելու կապակցությամբ։