Facebook սոցիալական կայքում բուռն քննարկվում է YouTube-ում տեղադրված մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է ճանապարհային ոստիկանի եւ վարորդի թեժ բանավեճը: Տեսանյութը նկարահանվել է այս տարվա մարտ ամսին, սակայն Youtube-ում եւ նաեւ Facebook-ում է հայտնվել վերջերս եւ բուռն քննարկումների պատճառ դարձել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատանքում բոլորի համար ակնհայտ փոփոխությունը տեղի ունեցավ նախորդ տարվա ամռանը, երբ ոստիկանությունը սկսեց պարտադրել վարորդների կողմից ամրագոտիների կիրառումը: Սակայն, ինչպես երեւում է, ՃՈ-ում դեռ շատ խնդիրներ կան, որոնք վեճի առարկա են դառնում վարորդների ու պետավտոտեսուչների միջեւ: Թե երբ փոփոխությունների շունչը կհասնի նաեւ պետավտոտեսուչ-վարորդ փոխհարաբերություններում նորմալ, քաղաքակիրթ մակարդակի, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ մեր տեսուչները, հաճախ չեն փայլում վարորդների հանդեպ իրենց վերաբերմունքով:
Այդուհանդերձ, քանի որ տեսանյութից պարզ չէ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել երթեւեկության ժամանակ, NEWS.am-ը ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանությունից եւ իր ընթերցողներին է ներկայացնում տեսանյութը:




























