Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջանում գտել են 135 մարդու, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած:

Ինչպես հաղորդում է svobodanews.ru-ն` հղում անելով փրկարար ծառայություններին, մարդկանց գտել են լեռնային շրջանում, որտեղ նրանք փախել են «հարձակվող» ջրից: Այժմ ցունամիից անհետ կորածների թիվը 163 է, զոհերի թիվը հասել է 426-ի:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Ինդոնեզիայի Մենտավայի կղզիներում 7,7 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել,  որին հաջորդել է Ճավա կղզում Մերապի հրաբխի ժայթքումը, ինչն էլ ցունամիի պատճառ է դարձել:  Շուրջ 23 հազար մարդ մնացել են անտուն: