Cassini կայանն արել է Սատուրնի բնական արբանյակ Պանդորայի ամենաորակյալ լուսանկարները։ Լուսանկարը հասանելի է ՆԱՍԱ–ի կայքում, փոխանցում է Lenta–ն։

Լուսանկարն արվել է 2016-ի դեկտեմբերի 18-ին, երբ Cassini–ն մոտեցել էր իր առաքելության ընթացքում Պանդորայից նվազագույն հեռավորության վրա։ պատկերի մասշտաբը կազմում է 240 մ մեկ պիքսելի համար։

Cassini-Huygens առաքելությունը ՆԱՍԱ–ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ ծրագիրն է, որի հիմնական նպատակը Սատուրնի, դրա օղակների եւ Տիտանի՝ մոլորակի ամենախոշոր արբանյակի ուսումնասիրությունն է։

Դրա համար 1997 թվականի հոկտեմբերի 15–ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից ավտոմատ տիեզերանավ էր գործարկվել։