Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am_ին հայտնում են, որ արժանապատիվ Տ. Պարգև քահանա Բալ-Գևորգյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արժանապատիվ Տ. Հայկազ քահանա Մասոյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Կոտայքի թեմում:
Բարեշնորհ Հրայր սարկավագ Լալայանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում:





























