ԱՄՆ–ում եւ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հավանաբար, կնկատվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվություն։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի եւ քաղաքական հարցերի» գրասենյակի  ղեկավար Կիրո Մանոյանը։

Հաշվի է առնվում նաեւ, որ Հայաստանում առաջին եռամսյակի վերջին խորհրդարանական ընտրություններ կլինեն, կարող են նաեւ քաղաքական փոփոխություններ լինեն։ «Կարծում եմ, որ չարժի մեծ փոփոխություններ սպասել եկող տարվա առաջին կեսին, բայց երկրորդ կեսին հիմքեր կան ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում բավականին ակտիվ գործընթացներ տեղի կունենան»,– նշել է Կիրո Մանոյանը։