Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության մեծածավալ զորավարժություններ՝ «Մոդաֆե Ասմանե վելայաթ 7»։ Զորավարժությունների ընթացքին հետեւում է «Խաթամ ալ Անբիյա» ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադա Իսմայիլին, հայտնում է «Իրնա»–ն։

Վարժանքներն ուղղված էին ՀՕՊ օպերատիվ տարրերի համակարգման ապահովմանը։ «Մոդաֆե Ասմանե վելայաթ 7» զորավարժություններ ընթանում են Մահաշահր քաղաքից ոչ հեռու։ Դրանք կտեւեն 3 օր եւ կընդգրկեն 496 000 կմ։ Զորավարժություններին կմասնակցեն  ՌԾՈւ, բանակի օդատիեզերական ուժերի, ցամաքային զորքերի եւ հրետանու ուժերի ստորաբաժանումները։