Իրանը պոտենցիալ գնորդներ է գտել ծանր ջրի համար, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, փոխանցումէ «ՌՒԱ Նովոստին»։
«Մենք զգալի առաջընթացի ենք հասել ու յոթ ամսում 70 տոննա ծանր ջուր վաճառել։ Մեր արտադրության հնարավորությունները հաշվի առնելով՝ կարծում եմ, մենք կարող ենք տարեկան 20 տոննա ծանր ջուր դուրս բերել համաշխարհային շուկա»,- փոխանցում է Fars գործակալությունը Կամալվանդիի խոսքը։ «Կարծում եմ, որ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին վաճառելուց բացի մենք կարող ենք նոր պայմանագրեր ստորագրել, նոր գնորդները հիմնականում եվրոպական երկրներն են»,- ասել է Կամալվադին ։
Նոյեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի եռամսյակային հաշվետվության մեջ նշված էր, որ Իրանում ծանր ջրի պաշարները հասել են 130,1 տոննայի, ինչը զգալիորեն գերազանցում է թույլատրելի սահմանը։ Նոյեմբերին Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտնել էր, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հետո ծանր ջուր է տեղափոխել Օման՝ հետագա վաճառքի համար։ Մինչ այդ Իրանը ծանր ջուր էր վաճառել նաեւ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին։





























