Թուրքիայի Յոզգաթի նահանգում հարսի իրականացրած դաժանությունը 90-ամյա սկեսուրի նկատմամբ խիստ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։
Թուրքական Takvim-ի փոխանցմամբ՝ հարսի դաժանությունը հայտնի է դարձել, երբ 90-ամյա կնոջ աղջիկը այցի է եկել եւ հայտնաբերել, որ տանը մարդ չկա։ Երբ փորձել է հարեւաններից որեւէ բան ճշտել, այդ ժամանակ խորդանոցից լսել է մոր ձայնը, ով օգնություն էր կանչում։
Պարզվել է, որ հարսը մահու չափ ծեծել է սկեսուրին եւ նրան կողպել խորդանոցում, որտեղ մնացել է 3 օր, մինչ աղջկա այցելությունը։
90-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դաժան հարսը՝ ոստիկանություն։




























