Թուրքիայի դատարանն այսօր` հոկտեմբերի 30-ին Երեւանի ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում շատ սպասված որոշում է կայացրել` վերացնելով երկրի տարածքում YouTube կայքն արգելելու որոշումը:
YouTube վիդեո-հոսթինգը Թուրքիայում օրենքով արգելվել էր 2,5 տարի առաջ:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում գտնվող International Licencing Service անունով ընկերությունը YouTube-ից հանել է սկանդալային տեսահոլովակները եւ Թուրքիայում այդ վիդեո-հոսթինգի արգելափակման համար այլեւս դրդապատճառ չկային:
Նշենք, որ 2008-ի մայիսի 5-ից Թուրքիայում արգելափակվել է YouTube-ը՝ Աթաթուրքի մասին անպարկեշտ տեսահոլովակներ տեղադրելու կապակցությամբ:





























